Hovakimyan lab Logo

Cad Cam

Cad Cam

CAD/CAM dentistry 

CAD / CAM-ը  (computer-aided design and computer-aided manufacturing) օրթոպեդիկ ստոմատոլոգիայում կիրառվող նորագույն թվայնացված   համակարգ է , որ նշանակում է  համակարգչային Ավտոմատացված նախագծում և  համակարգչային Ավտոմատացված արտադրություն) որը հնարավորություն  է տալիս թվայնացված եղանակով կատարել ատամնային պրոթեզավորման դիզայնը  եւ ավտոմատացված եղանակով պատրաստել դրանք , հատկապես ատամնային իմպլանտանտների բարդ վերկառույցներ՝ շարժական թէ անշարժ, պսակներ, կամուրջներ , երեսպատիչներ (veneers), ներդիրներ եւայլն: Այդ ամենը կատարվում է արագ և գերճշգրիտ:

   2017 թվականի մեր նոր ձեռքբերումներից է ֆրեզերային CAD/CAM (computer aided design/ computer aided manufacturing) համակարգը, ինչը  բաղկացած է երկու հիմնական մասից

  • Medit ընկերության վերջին գլուխգործոցը համարվող Identica Hybrid սկաները, որը ունի +7 միկրոն ճշգրտություն և ընդամենը + 2 միկրոնի շեղում, ինչը ապահովում է գերճշգրիտ եռաչափ սկանավորում։ Բաց դիզայնի շնորհիվ հնաւավոր է զույգ ծնոտները համատեղ սկանավորել հոդափոխանակիչի վրա ամրացված։
  • CORiTEC 350i-ը  հինգ առանցքներով օժտված(5-axis), արտակարգ հայեցակարգով բանող ֆրեզերային մեքենա է, որը բավարարում է ժամանակակաից , թվային ատամնաբուժություն բոլոր CAD/CAM գործընթացների պահանջները։ Աշխատում է թաց և չոր համակարգերով ինչի շնորհիվ  հնաւավոր է տաշել մոմ, Քոբալտ-քրոմ (CoCr), տիտան, զիրկոնիումի երկօքսիդ, պլաստմաս (PMMA), կոմպոզիտ, PEEK, լեյցիտային ճենապակի, լիթյումի հիմքով ճենապակի։