Hovakimyan lab Logo

IPS e.max Ատամնային երեսպատիչ

IPS e.max Ատամնային երեսպատիչ

Ատամնային երեսպատիչ (dental veneer) 0.3-0.4մմ հաստության ջենապակու շերտ է առանց մետաղական հիմքի, որը ծածկում է ատամի միայն շրթային մասը՝  ատամի հյուսվածքներից թեթև տաշելով, իսկ որոշ դեպքերում՝ առանց ատամը տաշելու: Ատամնային Երեսպատումը համարվում է ամենապահպանողական պրոթեզավորումը, որը հնարավորություն է տալիս  ուղղե,լ մասնավորապես, դիմացի  ատամների ձևը, գույնը, և դիրքը՝ ստանալով  կատարյալ էսթետիկա: Ձեր երազած գեղեցիկ ժպիտը կիրականանա՝ միաժամանակ  խնայելով ատամի առողջ հյուսվածքները:

 IPS e.max համակարգով հնարավոր է պատրաստել նաև ներդիր, վերդիր, երեք միավոր կամուրջ և իմպլանտի անհատական աբատմենտներ (individual abutment):