Hovakimyan lab Logo

ՄԵՐ ՄԱՍԻՆ

    Հովակիմյան Լաբ-ը հիմնադրվել է Հայաստանում 2005թ-ին: Ի սկզբանե համոզված լինելով, որ յուրաքանչյուր մարդ արժանի է յուրահատուկ  վերաբերմունքի, մենք որդեգրել ենք անհատական մոտեցումը որպես ծառայություն մատուցելու աշխատելաոճ: Հետևաբար, ներդնելով մեր գիտելիքները և բազմամյա փորձը, գլխավոր նպատակ ենք ունեցել բարելավել մեր այցելուների  կյանքի որակը՝ վերականգնելով նրանց ծամողական ֆունկցիան և շնորհելով նրանց  գեղեցիկ ժպիտ:

Մեր Դենտալ Ստուդիան

   Ժամանակակից հասարակությունն իրազեկված  է ատամների հետ առնչվող էսթետիկական խնդիրներին և տեղեկացված է  նրանց նորագույն լուծումների մասին: Ընդառաչելով մեր այցելուների  պահանջներին և ճիշտ ընկալելով  ժամանակի հրամայականը՝ մենք ստեղծեցինք մեր Դենտալ Ստուդիան,  այդպիսով զարկ տալով գեղագիտական ատամնաբուժության զարգացմանը  Հայաստանում: Մեր Դենտալ Ստուդիան կահավորված է հատուկ ինտերիերով, ճիշտ լուսավորությամբ և լուսանկարչական սարքավորումներով, որը թույլ է տալիս ճիշտ ախտորոշել այցելուի գեղագիտական խնդիրները և դրանց լուծումները, ինչպես նաև ապահովում է գույնի անշեղ ընտրությունը (shade sellection) օրվա ցանկացած ժամի:

ԳՈՐԾԸՆԿԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Partner
Partner 2
Partner 3
Partner 4
Partner 5
Partner 6
Partner 7
Partner 8
Partner 10
Partner 11
Partner 12
Partner 13
Partner 14
Partner 15
Partner 16

      Դենտալ Ստուդիայի սպասարկման հիմքն  անհատական մոտեցումն է: Ըստ նախապես ատամնաբույժի հետ  ձեռք բերված ժամադրության, մեր ստուդիայում կընդունենք այցելույին, կլսենք  նրա գանգատը, մտահոգությունը, ցանկությունները և պատկերացումն  իր ատամների և, ընդհանուր առմամբ, իր ժպիտի հետ կապված: Կլուսանկարենք նրա դեմքը և ատամները, կվերլուծենք նրա ժպիտը և դեմքի առանձնահատկությունները, որից հետո կպատկերացնենք հետագա պատրաստվող ատամի կամ ատամնաշարի ձևը: Հարկ եղած դեպքում, նախնական գիպսային մոդելների վրա մոմով կվերականգնենք ատամնաշարն ամբողջությամբ կամ հատվածաբար՝ ցույց տալու այցելուին ակնկալվող հավանական արդյունքը (DIAGNOSTIC WAX UP): Կընտրենք ատամի  գույնը՝ օգտագործելով նեղ մասնագիտական գունային սանդղակները (shade guide), որոնց շնորհիվ  մենք կստանանք ատամի ցանկալի գույնը և ձևը: